Չինաստանում ԿԺԴՀ-ի դեսպան Չի Չե Ռյոնը հուլիսի 28-ին հայտարարել է, որ Փենյանը շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ վերսկելու բանակցություններն իր միջուկային ծրագրի շուրջը:

 

Հյուսիսային Կորեայի դեսպանը նաև ԱՄՆ-ին և Հարավային Կորեային կոչ է արել չեղյալ հայտարարելու Կորեական թերակղզում ամենամյա համատեղ զորավարժությունները, որոնք նախատեսված են մոտ ժամանակներս, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան հուլիսի 31-ին Տոկիոյում կանցկացնեն Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի շուրջը վեցակողմ բանակցություններում իրենց պատվիրակությունների ղեկավարների հանդիպում: Ինչպես հաղորդել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Տոկիոյում կայանալիք հանդիպմանն ամենամերձավոր դաշնակիցների պատվիրակությունների ղեկավաները «կարծիքներ կփոխանակեն Հյուսիսային Կորեայի վերջին իրադրության վերաբերյալ» և կհավաստեն միմյանց հետ սերտ համագործակցությունը շարունակելու մտադրությունը:

 

«Վեցյակի» բանակցությունները Պեկինում շարունակվել են 2003-ից մինչև 2009 թվականները՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ: Սակայն Փենյանի միջուկային մշակումների դադարեցման նպատակին նրանք չեն հասել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: