ԿԺԴՀ-ի Պունգե ռի միակ զինափորձարանում նոր միջուկային փորձարկման նախապատրաստումը դադարեցվել է եւ փոխադրվել սպասման ռեժիմի: Այս մասին հայտնել է 38 North վերլուծական ինտերնետ-պորտալը, որը մասնագիտացած է հյուսիսկորեական հիմնախնդիրների բնագավառում:

 

Պորտալի տեղեկություններով՝ դադարեցված է ջրի պոմպահանումը հորանից, որտեղ ենթադաբար կարող է գտնվել միջուկային լիցքը: Անհետացել են նաեւ ծանր բեռնատարները, որոնք նախկին լուսանկարներում երեւում էին հորանի մոտ:

 

38 North-ի վերլուծաբանների կարծիքով՝ այս ամենը կարող է վկայել այն մասին, որ միջուկային փորձարկման մասին որոշումն առայժմ սառեցված է: Փորձագետները նշում են, որ փորձարկումը կարող է անցկացվել ցանկացած պահի ԿԺԴՀ-ի ղեկավարության կողմից ցուցման դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: