ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հարավային Կորեա այցից մի քանի ժամ առաջ ԿԺԴՀ-ի իշխանություններին նախազգուշացրել Է միջուկային փորձարկումներից: Այդ մասին ապրիլի 25-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:
«Եթե ԿԺԴՀ-ն սխալ գործի եւ անցկացնի հերթական միջուկային փորձարկումը, նա վճռական պատասխան կստանա միջազգային հանրակցության կողմից», հայտարարել Է Օբաման «Չունան Իլբո» թերթին տված հարցազրույցում:
Այսօր ավելի վաղ ամերիկա-հարավկորեական հետազոտական կազմակերպության փորձագետները՝ վկայակոչելով արբանյակային նակարահանումների տվյալները, հայտնել Էին, որ ԿԺԴՀ-ում բարձր ակտիվություն Է նկատվում միջուկային փորձարկումների անցկացման փորձարանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: