Ինչպես հայտնում է ria.ru-ն, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Հելգա Շմիդի և Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչիի միջև բանակցությունները տեղի կունենան հունվարի 9-10-ին' Ժնևում: Այս մասին հայտնել է Եվրամիության անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո խոսնակ Մայքլ Մանը:
«Ես հաստատում եմ այն հայտարարությունը, ըստ որի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի տեղակալը և Իրանքի արտաքին գործերի փոխնախարարը բանակցություններ անցկացնելու նպատակով կհանդիպեն Ժնևում' հունվարի 9-ին և 10-ին», - ասել է Մանը:
Ըստ նրա' կողմերը կքննարկեն այն պայմանավորվածությունների իրականացման ծրագրերը, որոնք ձեռք են բերվել 2013 թվականի նոյեմբերի 24-ին: