ԱՊՀ բոլոր երկրները հանդես են եկել կազմակերպության հեղինակության ամրապնդման օգտին և վերահաստատել են այս ձևաչափի շրջանակներում փոխգործակցության իրենց հանձնառությունը: Այդ մասին ուրբաթ օրը Դուշանբեում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելիս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ֊ը։
«ԱՊՀ երկրները միանշանակ վերահաստատեցին այս ձևաչափով փոխգործակցության իրենց հանձնառությունը: Մենք բոլորս կողմ ենք արտահայտվել ԱՊՀ հեղինակության ամրապնդմանը»,- նշել է նախարարը:
«Ի դեպ, դրան կնպաստի այսօր ընդունված որոշումը գործնական առումով մշակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) դիմելու հարցը՝ Անկախ Պետությունների Համագործակցությանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու համար»,- ասել է Լավրովը։
«Այժմ մենք ունենք «Երիտասարդական ֆորում» և «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նախագիծը, իսկ այժմ կլինի նաև երիտասարդական մայրաքաղաք», - ասել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Լավրովի խոսքով՝ ԱԳ նախարարների խորհուրդն աջակցել է այս նախաձեռնությանը, քանի որ «նպատակ ունի երիտասարդ սերնդին ներգրավել երկրների միջև հաղորդակցության մեջ»: