Ուկրաինական կողմը մարտի 7-ին ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում Է նախաձեռնել Կիեւում:
«ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նշանակված Է: Այն տեղի կունենա Կիեւում ժամը 11-ից մինչեւ 14-ը»,- մարտի 5-ին Մինսկում կայացած ճեպազրույցում հայտնել Է Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս» գործակալությանը:
Բացի այդ, նա հույս Է հայտնել, որ մարտին Մինսկում կգումարվի բելառուսա-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը պլանավորվում Էր անցկացնել դեռ անցած տարվա դեկտեմբերին, բայց հետաձգվել Էր: Դիվանագետն այսպես Է պատասխանել լրագրողների այն հարցին, թե պաշտոնական մակարդակով եղել են արդյոք Ուկրաինայի եւ Բելառուսի իշխանությունների շփումներ:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարության տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը Կիեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հանրապետության արտաքին գործերի նախարարը հրավիրում է ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստ՝ նվիրված Ուկրաինայի իրադրությանը:
«Արտաքին գործերի նախարար Անդրեյ Դեշչիցան՝ որպես ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, դիմել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեին՝ առաջարկելով մոտ ժամանակներս անցկացնել Համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստ: Պլանավորվում է քննարկել Ուկրաինայի առանձին շրջաններում, մասնավորապես, Ղրիմում ստեղծված իրադրությունը եւ ընդունել համապատասխան հայտարարություն»,- նշել է նա: