Վաշինգտոնում ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը։
«ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է չլուծված հարցերին, որոնց կարգավորումն առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար: Նա վերահաստատել է այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը ՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները»,- ասված է ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։