Վաշինգտոնում բախումներ են սկսվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ու ոստիկանության միջև, հայտնում է Fox News-ը:
Կոնգրեսում նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի հաստատման նախօրեին Թրամփի մի քանի հարյուր կողմնակիցներ պահանջել են չհաշվել վիճելի նահանգներից ընտրական ձայները, որտեղ Բայդենը առաջ է անցել փոքր առավելությամբ: Սկզբնապես ցույցն անցնում էր հանգիստ, առանց ծայրահեղ աջ խմբերի մասնակցության, ովքեր ավելի վաղ էին մասնակցել այդպիսի գործողությունների: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումները սկսվեցին երեքշաբթի երեկոյան: Մինչ երեկո ոստիկանությունը բերման էր ենթարկել առնվազն վեց մարդու օրենքի տարբեր խախտումների համար, ներառյալ զենք, զինամթերք պահելը և ոստիկանության սպայի վրա հարձակումը:
Հայտնի է, որ ընտրական կոլեգիան արդեն հաստատել է քվեարկության արդյունքները, և հունվարի 6-ին կոնգրեսականները նույնպես պետք է այն հաստատեն: Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը նշանակված է հունվարի 20-ին: