ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի օգտին հանդես եկող ամերիկացիների թիվն ավելացել Է մինչեւ 43 տոկոս: Այդ մասին, ինչպես վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել են Politico հրատարակությունը եւ Morning Consult ընկերությունը: Մեկ շաբաթ առաջ Թրամփի ինպիչմենտի օգտին հանդես Էր գալիս հարցված ամերիկացիների 38 տոկոսը։
Հարցման տվյալների համաձայն, Թրամփի իմպիչմենտին դեմ Է արտահայտվում դրա մասնակիցների 45 տոկոսը: Անցած շաբաթ այդ ցուցանիշը կազմում Էր 46 տոկոս: Նշվում Է, որ իմպիչմենտի կողմնակիցների կեսից ավելին հայտարարել Է, թե նախագահի պաշտոնազրկման ընթացակարգը պետք Է կայանա «անկախ այն բանից՝ կատարել Է նա արդյոք իմպիչմենտի ենթակա իրավախախտումներ, թե ոչ»:
Մայիսի 25-30-ին անցկացված հարցմանը մասնակցել Է 1991 մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսային կետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: