Շաբաթ, դեկտեմբերի 12-ին, հանրապետականների կողմնակիցները հավաքվել էին Freedom Plaza-ում ՝ ԱՄՆ մայրաքաղաքի կենտրոնում: Նրանք կրում էին շապիկներ և գլխարկներ Թրամփի՝ Make America Great Again կարգախոսով:
(Ամերիկան կրկին մեծ դարձնենք): Ցուցարարների մի խումբ էլ հավաքվել է Կապիտոլիումի բլուրում գտնվող Գերագույն դատարանի շենքի դիմաց:
Թրամփի կողմնակիցները բողոքել են իրենց կարծիքով՝ կեղծ նախագահական ընտրությունների դեմ: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին կարգախոսներ. «Եվս չորս տարի» և «Վերջ գողությանը»: Այսպիսով, նրանք հորդորում էին գործող նախագահին՝ շարունակել պայքարը Սպիտակ տանը մնալու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնի հայցը երկրում քվեարկության արդյունքները վերանայելու մասին:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվեցին նախագահական ընտրություններ, պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներն էին դեմոկրատ Ջոն Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը:
Նոյեմբերի 7-ին ամերիկյան ABC News, FOX News, CNN, AP և NBC առաջատար լրատվամիջոցները հայտարարեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջոն Բայդենի հաղթանակի մասին: Արդյունքները պաշտոնապես դեռ չեն հայտարարվել:
Աշխարհի շատ առաջնորդներ շնորհավորանքներ են հղել Բայդենին, այդ թվում'Սաուդյան Արաբիայի թագավորը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Թուրքիայի և Սլովենիայի նախագահները: