Դեմոկրատների մի մասը կարծում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը մեծացրել է պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու նրա շանսերը։ Այս մասին կիրակի տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Նախագահական ընտրապայքարը երեկ երեկոյան ավարտվեց»,- ասել է Դեմոկրատական կուսակցության խորհրդականներից մեկը։ Ինչպես նշել է NBC-ն, դեռ չկողմնորոշված ընտրողներն ավելի մեծ հավանականությամբ կքվեարկեն հօգուտ Թրամփի «կարեկցանքից»։
Հաշվի առնելով ցնցումները Դեմոկրատական կուսակցությունում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բանավեճերի անհաջող ելույթի հետ կապված՝ իրադրությունը ձեւավորվում է հօգուտ հանրապետականների, ընդգծել է հեռուստաընկերությունը։