ԱՄՆ իրավապահ մարմիններն առայժմ չեն պարզել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա Փենսիլվանիայի հանրահավաքի ժամանակ կրակած Թոմաս Մեթյու Քրուկսի մոտիվները։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Քրուկսի մոտիվները մինչ այժմ անհայտ են։ Ինչպես նշել է CNN-ը, Գաղտնի ծառայության եւ ՀԴԲ աշխատակիցները հուլիսի 17-ի ճեպազրույցում տեղեկացրել են օրենսդիրներին, որ չարագործը երկու անգամ այցելել է Թրամփի հանրահավաքի անցկացման վայր եւ այնտեղ է գտնվել ընդհանուր առմամբ 70 րոպե։