«Матч ТВ» գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Telegram-ի իր ալիքում Իլհամ Ալիեւին մեղադրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հաստատման մասին հայտարարության կամայական մեկնաբանության մեջ։
«Հիմա ուզում է Լաչին քաղաքը։ Ես պարոն Ալիեւին կհիշեցնեի, որ մինչ այժմ չի ավարտվել ռազմագերիների փոխանակումը, չկան փոխանցված տարածքներում պատմական ժառանգության պահպանման կայուն երաշխիքներ։ Հասկանում եմ, իհարկե, ախորժակն ուտելիս է բացվում, եւ կարելի է հայտարարել, ինչի մասին ասես։ Լավ է, որ մեր խաղաղապահները Ադրբեջանի նախագահին թույլ չեն տա կտրվել իրականությունից»,- իր միկրոբլոգում գրել է լրագրողը։