Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության ամենօրյա ժամանակացույցը, նոյեմբերի 20-ին պետքարտուղարությունում նախատեսված էր Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օբրայանի հանդիպումը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ, փոխանցում է «Ամերիկայի Ձայն»-ը:
Նույն աղբյուրի համաձայն՝ հաջորդ օրը՝ նոյեմբերի 21-ին ԱՄՆ պետքարտուղարությունում նախատեսված է պետքարտուղարի տեղակալ Օբրայանի հանդիպումը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմի հետ:
Հանդիպումները փակ են մամուլի ներկայացուցիչների համար, ուստի որևէ այլ մանրամասներ դրանց վերաբերյալ հայտնի չեն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։