ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Աստանայում 2015 թվականի աշնանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին Մինսկում ԱՊՀ-ի գագաթնաժողովի ընթացքում հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

 

«Մենք պայմանավորվեցինք, որ նախագահությունն անցնում է Ղազախստանին, եւ մենք սեպտեմբեր-հոկտեմբերին Աստանայում կանցկացնենք պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը»,-ասել է նա եւ հավելել, որ ստույգ ամսաթիվն առայժմ որոշված չԷ:

 

«Ստույգ ամսաթիվը կշտենք ավելի ուշ»,-նշել է Լուկաշենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: