Վրացական պատվիրակության ներկայացուցիչներն ամփոփել են Ժնեւի միջազգային բանակցությունների 30-րդ փուլի արդյունքները, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-10-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Վրացական կողմը հայտնել է իր դիրքորոշումը համատեղ զորախումբ ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի եւ Աբխազիայի դե-ֆակտո իշխանությունների միջեւ ստորագրված համաձայնագրի կապակցությամբ: Ամփոփիչ մամուլի ասուլիսում Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիդ Դոնդուան հայտարարել Է, որ Ռուսաստանի գործողություններն ուղղված են Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ:

 

«Մոսկվայի այդօրինակ քայլերն ուղղված են Վրաստանի օկուպացված տարածաշրջանի՝ Աբխազիայի հետագա բռնակցմանը: Վերջին ժամանակներս տարածաշրջանում զարգացող իրադարձությունների ֆոնին փաստաթղթի ստորագրումը Ռուսաստանի հեռու գնացող պլանների բացահայտ ցուցադրումն Է, որպեսզի բռնազավթման ու բռնակցման ճանապարհով խոչընդոտի հարեւան երկրների արեւմտամետ քաղաքականությանը»,-ասել Է Դոնդուան:

 

Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Քեթեւան Ցիխելաշվիլին ընդգծել Է, որ վրացական կողմը հնարավորություն Է ունեցել արծարծել պլանավորած բոլոր հարցերը:

 

«Մենք նաեւ ընդգծեցինք հումանիտար բնույթի մի քանի սուր հարցեր: Վրացական կողմը մեկ անգամ եւս պատրաստակամություն հայտնեց դրանց վրա հետագայում աշխատել առանց ավելորդ քաղաքականացման, քանի որ հարցը կոնկրետ մարդկանց կյանքին Է վերաբերում: Մենք նաեւ խոսեցինք մարդկանց ազատ տեղաշարժվելու եւ Գալիում ու Ախալգորիում մարդու իրավունքների խնդիրների մասին, որոնք առավելապես բնակվեցված են Էթնիկ վրացիներով»,-նշել Է փոխնախարարը:

 

Իր հերթին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, որը Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է Ժնեւի քննարկումներում, հայտարարել Է, թե Վրաստանի հարեւաններն անհանգստացած են ՆԱՏՕ-ի հետ նրա ռազմական գործակցության ծավալումից: «Շատ են այն բանի վկայությունները, որ Վրաստանը վերջին տարիներին եռանդագին խորացնում է գործընկերությունն ու փոխգործակցությունը ՆԱՏՕ ռազմական դաշինքի հետ,- նշել է նա:- Հենց դա էլ աճող մտահոգություն է առաջացնում թե Սուխումում, թե Ցխինվալում»:

 

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ժնեւի քննարկումների ընթացքում Մոսկվան հավաստել է տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ համաձայնագրերի երաշխավոր հանդես գալու պատրաստակամությունը: «Ժնեւյան քննարկումների գլխավոր խնդրի՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կայուն անվտանգության ապահովման ուղիների քննարկման ընթացքում Սուխումի եւ Ցխինվալի ներկայացուցիչները հանդես են եկել ուժի չկիրառման մասին Թբիլիսիի հետ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրերի պատրաստման աշխատանքն արագացնելու օգտին,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:- Ռուսական կողմը հավաստել է տարածաշրջա նի անվտանգության վերաբերյալ պայմանավորվածությունների երաշխավոր հանդես գալու պատրաստակամությունը»:

 

Հաջորդ հանդիպումը Ժնեւում կկայանա 2015 թվականի մարտի 17-18-ին: