Շվեյցարիայի Լոզան քաղաքում մարտի 30-ին սկսվել Է միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի ԱԳ նախարարների լիագումար նիստը՝ նվիրված Թեհրանի միջուկային ծրագրին՝ տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Հանդիպմանը մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ՉԺՀ-ի, Իրանի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Սերգեյ Լավրովը, Ֆիլիպ Համոնդը, Վան Ին, Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

 

Նախօրյակին Քերին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ առայժմ վստահ չԷ, որ ներկայում կարող Է Իրանի հետ համաձայնություն ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

 

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ Լավրովը եւ Քերին Լոզանում կայացած հանդիպմանը քննարկել են իրանական միջուկային ծրագիրը եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը:

 

«Կողմերը քննարկել են «վեցյակ»-Իրան բանակցային փուլի ընթացքը, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել այն բանի շուրջ, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել ի շահ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության համապարփակ կարգավորման»,- ասված է Facebook-ում ՌԴ ԱԳՆ-ի աջում զետեղված հաղորդագրության մեջ:

 

Լավրովը նաեւ մասնակցել է «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) համակարգող նիստին՝ նախարարների մակարդակով:

 

Կողմերը փորձում են ընդհանուր հայտարարի գալ մինչ այժմ չկարգավորված մի քանի հարցերի շուրջ, որոնք խոչընդոտում են Թեհրանի հետ համապարփակ համաձայնագրի կնքմանը: