ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 30-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 58 հարց, որից 55-ը չի զեկուցվում: Եվս 4 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
7. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
16. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,
17. «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց ստեղծելու, «Արտաշատ մայրաքաղաք» արգելոց պատմամշակութային մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 312-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին,
20. «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը հաստատելու և QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը սահմանելու մասին եւ այլ հարցեր: