ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 27-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 51 հարց, որից 48-ը չի զեկուցվում, եւս 3 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄ ՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
- Բնակելի տարածքներ նվիրելու մասին,
- Գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին,
- Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը սահմանելու մասին եւ այլ հարցեր: