Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) բանակցությունները Վիեննայում ծանր են ընթանում. Թեհրանը պետք Է ընդունի մի շարք ոչ դյուրին որոշումներ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ԱՄՆ-ի պատվիրակության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ այս փուլում քննարկումներն անցնում Էին «ծանր ու դանդաղ»: «Կողմերի դիրքորոշումներում լուրջ տարաձայնություններ են պահպանվում»,-ասել Է դիվանագետը:
«Մենք անհանգստացած են առաջընթացի բացակայությունից, քանի որ ավելի ու ավելի քիչ ժամանակ Է մնում,-նշել Է նա:-Իրանին հարկ կլինի ընդունել մի շարք ոչ դյուրին որոշումներ», հաղորդել Է ԻՏԱՌ-ևՏԱՍՍ-ը: