Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) միջև Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ են ընթանում. ուրբաթ օրը հաղորդում է IRINN գործակալությունը:

 

Համաձայն տարածած հաղորդագրության' Իրանի պատվիրակությունը բանակցություններին ներկայացնում է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, ով նշանակվել էր այդ պաշտոնում իր նախորդ Ալի Սոլթանիեի հրաժարականից հետո:

 

ՄԱԳԱՏԷ-ն, որի առաքելությունը կայանում է միջուկային զենքի ստեղծումը կանխելու և տարածումն արգելելու մեջ, փորձում է բանակցություններ վարել Իրանի հետ, որի շրջանակներում Իրանը գործակալության տեսուչներին հնարավորություն է տալիս այցելել իր երկրի տարածքում ՄԱԳԱՏԷ-ին հետաքրքրող օբյեկտները:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է միջուկային զենք ստեղծելու մեջ, ինչին ի պատասխան' Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագրերը խաղաղ բնույթ են կրում: