«Վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն ու Գերմանիան) եւ Իրանի միջեւ բանակցությունների երկրորդ՝ Վիեննայի փուլը, մարտի 18-ին մեկնարկել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի երկկողմ հանդիպմամբ:

 

«Նրանք կառուցողական հանդիպում են անցկացրել այսօրվա բանակցությունների նախապատրաստման շուրջ-հայտնել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայքլ Մանը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Պլանավորվում Է, որ Էշթոնն առաջիկա րոպեներին կոորդինացիոն նիստ կանցկացնի «վեցյակի» քաղաքական տնօրենների հետ, ինչից հետո կկայանա լիագումար նիստը: