Իրանական միջուկային ծրագրի շուրջ հոկտեմբերի 22-ին փորձագետների մակարդակով Վիեննայում բանակցություններ են սկսվել Թեհրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վեցյակի» եւ Իրանի կոնսուլտացիաների նախորդ՝ թվով ութերորդ փուլը կայացել Է հոկտեմբերի 16-ին Վիեննայում: Այն դարձել Է ամենակարճը: Կողմերը (Ռուսաստան, ԱՄՆ, ՉԺՀ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա եւ Իրան) խորհրդակցել են շուրջ վեց ժամ եւ ընդհանուր լիագումար նիստ անցկացրել բանակցությունները համակարգողի՝ ԵՄ-ի արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ղեկավարությամբ:
Ներկայիս հանդիպումը համատեղ կանցկացնեն Իրանի ԱԳ նախարարության տնտեսական եւ միջազգային հատուկ հարցերի գլխավոր տնօրեն Համիդ Բայդի Նեժադը եւ Ստեֆան Քլեմենտը, որը Քեթրին Էշթոնի ավագ խորդականն Է: Բանակցությունների ընթացքում պլանավորվում Է քննարկել համաձայնագրի մնացած կետերը եւ կարգավորել տարաձայնություններ առաջացնող հարցերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: