Իրանը երկու երրորդով կկրճատի ուրանի հարստացման ցենտրիֆուգների քանակը՝ ներկայիս 19 հազարից մինչեւ 6104 միավոր: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախատեսված Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանով, որոնք Իրանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշատական անդամների եւ Գերմանիայի կողմից համաձայնեցվել են ապրիլի 2-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայացած բանակցություններում: Այդ պլանի հանգուցային պարամետրերը բովանդակող փաստաթուղթը Վաշինգտոնում տարածել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:
Դրանում նշված Է, որ «առաջիկա 10 տարվա ընթացքում Իրանը կունենա ուրանի հարստացման սոսկ 5060 ցենտրիֆուգ»,- մնացածները կօգտագործվեն այլ նյութերով աշխատելու համար, այդ թվում՝ գիտական եւ բժշկական նպատակներով: Ըստ որում բոլոր 6014 ցենտրիֆուգները կլինեն «առաջին սերնդի». Իրանի օբյեկտներում 10 տարվա ընթացքում արգելվում Է ուրանի հարստացման համար նոր մոդելների ցենտրիֆուգների օգտագործումը: Նոր սերնդի IR-2M նման սարքերը, որոնք կան Նաթանզի օբյեկտում, ենթադրվում Է ուղարկել պահեստ՝ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողու թյան ներքո:
«Դա թույլ կտա մինչեւ մեկ տարի ավելացնել այն ժամանակամիջոցը, որը կարող Է Իրանին պահանջվել այն քանակով միջուկային նյութ արտադրելու համար, որն անհրաժեշտ Է միջուկային զենքի ստեղծման համար»,- ասված Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տեղեկանքում: Փորձագետները կարծում են, որ ներկայում այդ ժամանակամիջոցը կազմում Է «երկուսից մինչեւ երեք ամիս»: Փաստաթղթում հաղորդվում Է, որ Իրանը նաեւ համաձայնել Է 15 տարվա ընթացքում ուրան չհարստացնել մինչեւ 3,67 տոկոսից ավելի մակարդակ եւ ցածրհարստացված ուրանի իր ներկայիս պաշարները, որոնք կազմում են 10 տոննա, կրճա տել մինչեւ 300 կիլոգրամ: Բացի դրանից, Թեհրանը համաձայնել Է 15 տարվա ընթացքում չստեղծել ուրանի հարստացման նոր օբյեկտներ:
Ըստ որում ուրանի հարստացումը կկատարվի միայն Նաթանզում, Իրանը խոստացել Է 15 տարվա ընթացքում նման աշխատանքներ չիրականացնել Ֆորդոյի օբյեկտում: Ֆորդոյում պլանավորվում Է ստեղծել միջուկային ֆիզիկայի բնագավառում գիտական հետազոտությունների կենտրոն, սակայն այնտեղ ուրանի հարստացման հետ կապված ոչ մի կարգի աշխատանքներ չեն կատարվի:
Բացի դրանից, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնել Է իրականացնել Արաքի ծանր ջրով աշխատող իր հետազոտական միջուկային ռեակտորի փոխարկ, որպեսզի այն չկարողանա զինական պլուտոնիում արտադրել: Ռեակտորն այսուհետեւ կօգտագործվի սոսկ խաղաղ գիտական նպատակներով, այդ թվում՝ ռադիոիզոտոպներ ստանալու համար: Ծանր ջրի մնացորդները պետք Է Իրանը վաճառի միջազգային շուկայում, դրա արտադրության կարողություններ երկրում չեն ստեղծվի:
«Իրանն ամբողջ օգտագործված միջուկային վառելիքը երկրի սահմաններից դուրս կբերի այդ ռեակտորի գործողության ամբողջ ժամանակի ընթացքում»,- հաղորդել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ չճշտելով, թե հատկապես ուր կուղարկվեն այդ նյութերը:
«Իրանը նաեւ ստանձնել Է անժամկետ հանձնառություն՝ չզբաղվելու օգտագործված միջուկային վառելիքի վերամշակմամբ եւ հետազոտություններ չկատարելու այդ բնագավառում»,- նշել Է Պետդեպարտամենտը: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը խոստացել Է ծանր ջրով աշխատող ռեակտորներ չստեղծել իր միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի կնքումից հետո 15 տարվա ընթացքում:
Լուսանկարը' EPA