Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Վիեննայում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «վեցնյակի» երկրների հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը պատմական պահ է: Այս մասին հաղորդում է BBC-ն:

 

«Այսօրվա օրը կարող էր վերջ դնել հույսերին, սակայն հիմա մենք հույսի նոր էջ ենք բացում»,- ասել է Ջավադ Զարիֆը:

 

Նրա խոսքով՝ համաձայնեցված փաստաթուղթը կատարյալ չէ, սակայն այն օգնեց «հաղթահարել ավելորդ ճգնաժամը» և «բացել նոր հորիզոններ»: