Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանը և «վեցնյակը» պայմանավորվածություններ են ձեռք բոլոր առանցքային ասպեկտենրի շուրջ: Նրա խոսքով' դրանք կհայտարարվեն առաջիկա ժամերին կամ օրվա ընթացքում. «Մինչև հունիսի վերջ, փորձագետները կամփոփեն մանրամասները», - ասել է նախարարը:

 

 

Ըստ Սերգեյ Լավրովի՝ արդեն հնարավոր է բավարար վստահությամբ ասել, որ նախարարների մակարդակով ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն' խնդրի վերջնական կարգավորման բոլոր առանցքային հարցերի շուրջ:

 

 

Նախարարը նշել է նաև, որ Իրանի և «վեցնյակի» պայմանավորվածության նախագիծը ներառում է պատժամիջոցները չեղարկելու առաջարկների ընդլայնված տարբերակներ: