Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) միջեւ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի նախապատրաստման ժամկետը երկարացվել Է մի քանի ամսով, բացառված չԷ՝ մինչեւ նոյեմբեր:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 16-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է իրանական պատվիրակության դիվանագիտական մի աղբյուր:

 

Նախօրյակին արեւմտյան դիվանագիտական աղբյուրն արդեն հայտարարել Էր, թե «շատ հավանական Է», որ երկարացվի այն ժամկետը, որի ընթացքում պետք Է միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր մշակվեր «վեցյակի» եւ Իրանի միջեւ: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զալալ Զարիֆը, հուլիսի 16-ին ամփոփելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ եռօրյա բանակցությունների արդյունքները, չԷր բացառել, որ այն դեպքում, եթե կողմերը չհասցնեն մինչեւ հուլիսի 20-ը համաձայնեցնել փաստաթղթի նախագիծը, համաձայնագրի նախապատրաստման ժամկետը կարող Է երկարացվել Է մինչեւ նոյեմբեր:

 

«Այս պահին քննարկվում Է համաձայնագրի նախապատրաստման ժամկետը երկարացնելու հնարավորությունը: Հնարավոր Է, որ այդ գործընթացը մի քանի ամիս պահանջտ: Առավելագույն ժամկետը նոյեմբերի 25-ն Է, այսինքն՝ ժնեւյան համաձայնությունների կնքումից հետո ուղիղ մեկ տարի»,-ասել Է գործակալության զրուցակիցը: