Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը «վեցյակի» երկրների արտաքին գործերի նախարարներին հրավիրել է Վիեննա, որպեսզի նրանց հետ քննարկի Իրանի հետ ընթացող բանակցությունները: Այդ մասին Twitter-յան իր միկրոբլոգում հայտնել է Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մենը:

 

«Էշթոնը «վեցյակի» արտաքին գործերի նախարարներին հրավիրել է ժամանել Վիեննա՝ քննարկելու, թե բանակցությունների որ փուլում ենք մենք գտնվում»,- գրել է նա:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ից Վիեննայում ընթանում է միջազգային միջնորդների «վեցյակի» և Իրանի բանակցությունների
երկրորդ փուլը՝ ուղղված իրանական միջուկային հիմնախնդրի համապարփակ կարգավորմանը: