Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը մարտի 17-ին կուղևորվի Վիեննա՝ մասնակցելու Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլին, որը նվիրված կլինի Թեհրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ համաձայնությանը, հայտնել է Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մենը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Էշթոնը Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից հետո երկուշաբթի երեկոյան կմեկնի Վիեննա՝ Իրանի հետ համաձայնության շուրջը բանակցությունների երկրորդ փուլին: Հնարավոր Է՝ դա տևի երկու օր, ինչը սակայն դեռևս ստույգ չէ»,- հայտարարել է Մենը: