Եվրամիության' արտաքին քաղաքական հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն ու եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սուր քննադատությամբ են հանդես եկել Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ:
«Մենք հաշվի ենք առել ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունները: Ընտրություններին ընտրազանգվածների ցուցաբերած ակտիվ մասնակցությունը վկայում է ադրբեջանցի ժողովրդի' ժողովրդավարական գործընթացի ձգտելու ցանկությունը: Սակայն ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի եզրակացությունը ի ցույց դրեց ընտրական գործընթացում մի շարք լուրջ խնդիրներ:
Ընտրությունների օրը ի հայտ եկան կոպիտ խախտումներ և թերացումներ: Բացթողումներ կային նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում' կապված մտքի ազատ արտահայտման հետ, ինչը բացառել է նախագահի պաշտոնի բոլոր թեկնածուների համար հավասար հնարավորությունների ապահովումը»,-ասված է հայտարարության մեջ: