Համացանցում սկանդալային տեսանյութ է տարածվել այսօր Ադրբեջանում ընթացող քաղաքապետական ընտրությունների կեղծվելու վերաբերյալ: Այստեղ ընտրություններն ընթանում են ավանդույթի համաձայն' լցոնումներով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ենի Մուսավաթ» թերթը, Բաքվի Յասամալի շրջանի թիվ 12 ընտրատեղամասում քվեարկության ընթացքը լուսաբանող Meydan TV հեռուստաալիքի լրագրողից ընտրատեղամասի պատասխանատուները փորձել են խլել խցիկը' բանը հասցնելով նրան ծեծելուն:

 

Լրագրողին հաջողվել է նկարահանել, թե ինչպես է քվեարկած մի կին տեղամասի հսկիչների աչքի առաջ քվեատուփ նետել ընտրաթերթիկների մի ամբողջ խուրձ:

 

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցում ընտրություններին: Ընտրություններին որպես դիտորդ արտասահմանից ոչ մի կազմակերպություն չի մասնակցում: Դիտորդական առաքելությունից հրաժարվել է նաեւ Եվրոպայի Խորհուրդը: