Իրանի միջուկային ծրագրի շուրջը համաձայնագրի հազարավար հակառակորդներ, համաձայնագիր, որն անցյալ շաբաթ կնքեցին միջազգային «վեցյակը» եւ Իսլամական Հանրապետությունը, հուլիսի 22-ի երեկոյան դուրս են եկել Նյու Յորքի կենտրոնական հրապարակ՝ Թայմ-սքվեր, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը:

 

 

Ինչպես հայտարարել են «Կանգնեցրե՛ք Իրանին» անվանումը կրող ակցիայի մասնակիցները, իրենք չեն կարծում, թե գործարքը կկանխի Թեհրանի կողմից միջուկային զենքի ստացումը, եւ ԱՄՆ-ի Կոնգրեսից, որը քննարկում Է սույն համաձայնագիրը, պահանջում են մերժել այն:

 

 

Ինչպես Associated Press գործակալության հետ կայացած զրույցի ժամանակ նշել Է ակցիայի մասնակիցներից մեկը՝ փաստաբան Ալան Դերշովիտցը, բողոքավորների կարծիքուվ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, Թեհրանի հետ կնքելով համաձայնագիրը, «արհամարհել Է ժողովրդավարությունը», քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցություններ Է վարել Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից առանց որեւԷ մասնակցության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: