Ղրիմի թերակղզու հյուսիսում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել:
Ըստ տեղի իշխանությունների՝ այսօր լուսադեմին Ղրիմի Դժանկոյ շրջանի Մայսկոյե գյուղում պայթյուն է գրանցվել զինամթերքի պահեստում, որը նախկինում է եղել է ֆերմա: Այնուհետև պայթյունները կրել են շարունակական բնույթ:
Գյուղից տարհանվել է մոտ 2 հազար բնակիչ, էվակուացումը շարունակվում է:
Զոհերի և տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկա՞ն: