Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման ժամկետը։ Նրա խոսքով՝ դա կարող է տեւել մի քանի օրից մինչեւ մեկուկես շաբաթ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Պոդոլյակի խոսքով, թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական պատվիրակությունները ներկայումս կանգնած են իրենց դիրքերում։ «Վիճահարույց կետերի համաձայնեցումը կարող է տևել մի քանի օրից մինչև մեկուկես շաբաթ։ Այս ընթացքում մենք պետք է ավելի մոտենանք խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է նա։