Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների միայն մի շարք պայմանների կատարման դեպքում, այդ թվում՝ տարածքների վերադարձի։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ղեկավարի Telegram ալիքը։
Այսպիսով, Զելենսկին արձագանքել է արևմտյան լրատվամիջոցների այն լուրերին, թե Ուկրաինան մղվում է Ռուսաստանի հետ երկխոսության։
«Եվս մեկ անգամ՝ տարածքային ամբողջականության վերականգնում, ՄԱԿ-ի կանոնադրության հանդեպ հարգանք, բոլոր կորուստների փոխհատուցում»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև պահանջում է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երաշխիքներ տրամադրել։
«Սրանք բացարձակապես հասկանալի պայմաններ են», - ամփոփել է Զելենսկին։