Իրանը կարող է բանակցել ԱՄՆ-ի հետ, սակայն առայժմ դրա համար բարենպաստ պայմաններ չկան. Վաշինգթոնը պատրաստ չէ բանակցությունների: ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Բանակցությունները հնարավոր են, եթե ԱՄՆ-ը ներողություն խնդրի: Ոմանք կարծում են, թե Վաշինգթոնը բանակցությունների կողմնակից է, իսկ Իրանը մերժում է: Այդպես չէ: ԱՄՆ-ը հիմա բացարձակ պատրաստ չէ բանակցությունների»,- ասել է Ռոհանին:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ կողմից Իրանից նավթի արտահանման բացարձակ սահմանափակումը բացառվում է, և միակ բանը, որ մնում է Իրանի ժողովրդին՝ ընդդիմանալն է: