Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանի հետ Հնդկաստանի հարաբերությունները պատմական են, ջերմ ու բարեկամական: Վստահ եմ, որ այս հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն առաջիկա տարիներին: Ես ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ այս ուղղությամբ:
Օգտվելով առիթից՝ հղում եմ լավագույն մաղթանքերս Ձերդ Գերազանցության բարօրության և հաջողության, ինչպես նաև Հայաստանի բարեկամ ժողովրդի առաջընթացի և բարեկեցության համար»: