ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արայիկ Հարությունյանին' խորհրդարանի վստահության քվեն ստանալու առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ուղերձում մասնավորապես ասված է.

 

 

«Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և կառավարության անդամներին' խորհրդարանի վստահության քվեն ստանալու առթիվ: Համոզված եմ, որ օրենսդիր-գործադիր համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունն իրենց ներդրումը կունենան պետական ծրագրերը կյանքի կոչելու գործում: Մաղթում եմ համատեղ արդյունավետ գործունեություն' ի շահ մեր ժողովրդի և Արցախի Հանրապետության»:

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հունիսի 11-ին հանավության էր արժանացրել Կառավարության 2015-2017 թթ. գործունեության ծրագիրը: ԱԺ-ի որոշման համար հիմք էր ծառայել այն փաստը 24 ժամվա ընթացքում չէր ներկայացվել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ: