Ոստիկանության հասարակայնության հետ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել:

 

Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին:

 

Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ զինված խումը պահանջում է Առողջապահության նախարարին, որպեսզի վիրահատություն կատարի, քանի որ վիրավորների վիճակը ծանր է։