Ոստիկանության և ամերիկյան Ատլանտա քաղաքի բնակչի միջև 20 ժամ տևող առճակատումը, որը պատանդ է վերցրել իր սեփական երկու տարեկան որդուն՝ կտրուկ հանգուցալուծում է ստացել. տղամարդը կրակել է երեխային, այնուհետև փորձել է ինքնասպան լինել:
Ինչպես հաղորդում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանության ներկայացուցիչների խոսքերը, հունվարի 6-ին տեղական ժամանակով մոտ ժամը 16:40-ին, տանը, որտեղ բարիկադավորվել է հանցագործը, կրակոցներ են հնչել:
Ներխուժելով շենք՝ հատուկ նշանակության ջոկատայինները արյունահոսելիս տանը հայտնաբերել են հարձակվողին և երեխային: Տուժածներին «լուրջ և կյանքին սպառնացող վնասվածքներով» տեղափոխել են հիվանդանոց: Հայտնի չէ՝ նրանք ինչ վիճակում են: