Ֆինլանդիայի տնտեսությունը պատանդի կարգավիճակում է չինական Covid-2019 մահացու կորոնովիրուսի պատճառով, հայտնում է Bloomberg-ը: Finnvera Oyj պետական ընկերությունը, որն արտահանման վարկավորման գործակալության գործառույթներ է կատարում, մեծ քանակության վարկեր եւ վարկային երաշխիքներ է տվել Հյուսիսային Եվրոպայի երկրներում, այդ թվում եւ Ֆինլանդիայում, արտադրված զբոսանավերի գնման համար: Վարկերը վերցրել են միջազգային խոշոր օպերատորները:

Կորոնավիրուսի պատճառով ծովային և օվկիանոսային թանկարժեք նավարկությունների շուկան փլուզման եզրին է: Ճապոնիայի ափերին ներկայումս կարանտինում է գտնվում մի քանի տասնյակ ուղեւորներով նավը: Եթե համաճարակի տարածումը շարունակվի, ապա նոր նավերի պահանջարկը կընկնի, և նրանց համար արդեն վերցված վարկերը դեֆոլտի ենթակա կլինեն:

Վարկային երաշխիքների ընդհանուր գումարը, որի գերագույն պատասխանատվությունը ստանձնում է Ֆինլանդիայի կառավարությունը, կազմում է 11 միլիարդ եվրո, ինչը հավասար է 2020 թվականի պետական բյուջեի մեկ վեցերորդին և ընդհանուր պետական պարտքի 10 տոկոսին:

Քանի դեռ վարկառուները վճարունակ են, վարկային երաշխիքները չեն մտնում կառավարության պարտավորությունների մեջ, բայց իրավիճակը կփոխվի, եթե նրանք ի վիճակի չլինեն վճարել: Վարկառուների թվում են զբոսանավային խոշոր օպերատորներ, ներառյալ ամերիկյան Carnival Corp.-ը եւ ամերիկա-նորվեգական Royal Carribean Cruises-ը: