Հունվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի «Քանաքեռի ՀԷԿ» կոչված տարածքում հետախուզվող քաղաքացին երեխա է պատանդ վերցրել և հրաժարվում է հանձնել ոստիկաններին, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ այս պահին նրա հետ բանակցություններ է վարում ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
Դեպքի վայրում են նաևՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը և Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանը։