Այսօր՝ հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բժշկական կենտրոնից այդ մասին տեղեկացրել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի և համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Վերջիններս պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 8-ամյա Րաֆֆի Ս.-ն է, 4-ամյա Միքայել Ս.-ն և 4-ամյա Արսեն Ս.-ն:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Էրեբունու բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի: