ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են որ հունվարի 22-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ Խուդյակովի փողոցի 84/1 շենքի թիվ 3 բնակարանից բուժօգնության են տեղափոխվել 7-ամյա Մարիամ Տ.-ն, 25-ամյա Նարինե Գ.-ն, 51-ամյա Սուրեն Գ.-ն, 46-ամյա Հրանուշ Հ.-ն և 25-ամյա Նվարդ Գ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի' նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Կատարվում է հետաքննություն: