Սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են ընդունվել է 7-ից 11 տարեկան 8 երեխա: Տեղեկությունը հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Ներկա պահին երեխաներից 5-ը գտնվում են բուժհաստատության վերակենդանացման բաժանմունքում'կայուն ծանր վիճակում, իսկ մյուս 3-ը թունաբանական բաժանմունքում' միջին ծանրության»,–գրել է Դանիելյանը: