Մարտի 20-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 46-ամյա Նունե Ալավերդյանը եւ 9-ամյա Արթուր Ալավերդյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Ն. Ալավերդյանը խոհանոցում' գազօջախի մոտ, վատ է զգացել եւ կորցրել գիտակցությունը, որից հետո շտապօգնության խումբը նրան որդու հետ միասին տեղափոխել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել նաեւ Ն. Ալավերդյանի դուստրը' 19-ամյա Արուսյակ Ալավերդյանը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: