ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում ապրիլի 1-ին՝ ժամը 09.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սևան քաղաքի 3 բնակիչ:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, թունավորվել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ գազի կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: