Այսօր՝ ժամը 02.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1973 թ. ծնված Աստղիկ Ե.-ն, 1969 թ. ծնված Համազասպ Դ.-ն, 1992 թ. ծնված Արեն Դ.-ն, 1998 թ. ծնված Էդմոն Դ.-ն, 1994 թ. ծնված Կարեն Դ.-ն և 1995 թ. ծնված Նարինե Մ.-ն:

 

Ոստիկանությունից հայտնում են՝ պարզվել է, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, իրենց տանը շմոլ գազից թունավորվելու հետևանքով:

 

Կատարվում է քննություն: