Երեկ՝ նոյեմբերի 9-ին, «շմոլ գազով թունավորում» դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 13։40-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնի ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչներ՝ 3-ամյա Է. Մ-ն, 3-ամյա Ս. Մ-ն, 10-ամյա Ս. Մ-ն, 8-ամյա Գ. Ա-ն, 5-ամյա Ն. Ա-ն և 51-ամյա Մ. Ա-ն։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք տեղափոխվել են Արարատի մարզի Դարբնիկ գյուղից, որտեղ թունավորվել են շմոլ գազից։
Աղբյուրը հայտնում է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմի շնորհիվ տեղափոխվածների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։