Հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում փետրվարի 21-ին' ժամը 6.30-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1973թ. ծնված Նաիրա Ղ.-ն, 1992թ. ծնված Նարեկ Խ.-ն, 2008թ. ծնված Սիրանուշ Խ.-ն, 1991թ. ծնված Էդգար Խ.-ն և 1985թ. ծնված Արման Ճ.-ն:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը' փայտյա վառարանի թերայրումից առաջացած շմոլ գազի հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: